Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Բարու փոխարեն ինձ չար հատուցեցին, Որոշեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար.

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Ընտրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն սիրելը, նրա ձայնին անսալը, նրան կապված մնալը, որովհետև այդ է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց»։


Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։


քանզի ամեն մարդ, որ ուտում-խմում է և վայելում իր աշխատանքի բարի պտուղը, դա՛ է Աստծու պարգևը։


որպեսզի ավետեն. «Ուղիղ է Տերը՝ իմ Աստված, Եվ նրա մեջ անիրավություն չկա»։


Արդարության զոհե՛ր մատուցեք Եվ ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք։


Հիշի՛ր, որ մի շնչի չափ է իմ կյանքը. աչքերս է՛լ բարի բան չեն տեսնի.


Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։


Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։


Սրբերի մեջ ես ապրում դու Եվ գովերգվում Իսրայելում։


Հավաքվե՛ք և լսե՛ք, Հակոբի՛ որդիներ, լսե՛ք Իսրայելին՝ ձեր հորը։


Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։


Ապա թե ոչ, դու ինձ լսի՛ր, կտրի՛ր ձայնդ, և քեզ իմաստությունը կուսուցանեմ»։


Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,


Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և անսա՛ իմ բերանի խոսքերին։


Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, սրբերի խորհուրդը՝ հանճար,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ