Գեեզին եկավ կանգնեց իր տիրոջ առջև։ Եղիսեեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Գեեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։
Մատթեոս 26:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդան՝ նրան մատնողը, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»։ |
Գեեզին եկավ կանգնեց իր տիրոջ առջև։ Եղիսեեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Գեեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։
Այդպես է նաև շնացող կնոջ ճանապարհը. երբ որևէ բան է անում, լվացվում է և ասում. «Ոչինչ չեմ արել»։
Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։
Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ
Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։
Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։
Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք եք ասում, թե ես եմ»։
Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։