Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Գեեզին եկավ կանգնեց իր տիրոջ առջև։ Եղիսեեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Գեեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Իսկ ինքը եկավ ու կանգնեց իր տիրոջ առաջ, և Եղիսեն ասաց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Եվ նա ասաց. «Քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:25
14 Խաչաձեւ Հղումներ  

ասաց. «Բարի՞ գործով է»։ Գեեզին ասաց. «Բարի գործով է։ Իմ տերն ինձ քեզ մոտ ուղարկեց՝ ասելով. “Ահա Եփրեմի լեռից ինձ մոտ եկան երկու երիտասարդ մարգարեներ։ Նրանց համար տո՛ւր մի տաղանդ արծաթ և երկու ձեռք պատմուճան”»։


Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Այդպես է նաև շնացող կնոջ ճանապարհը. երբ որևէ բան է անում, լվացվում է և ասում. «Ոչինչ չեմ արել»։


Եսայի մարգարեն եկավ Եզեկիա արքայի մոտ ու ասաց նրան. «Ի՞նչ խոսեցին այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել քեզ մոտ»։ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մոտ»։


Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։


Տերը՝ Աստված, հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է Աբելը՝ քո եղբայրը»։ Նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։


Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։


Ոզիասը զայրացավ։ Իր ձեռքում էր տաճարում խունկ ծխելու բուրվառը։ Եվ երբ բարկացավ քահանաների վրա, բորոտություն երևաց նրա ճակատին քահանաների առջև՝ Տիրոջ տանը, խնկի սեղանի մոտ։


Սավուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»։ Նրանք պատասխանեցին. «Էշերը փնտրելու։ Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուելի մոտ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ