Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 26:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

49 Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

49 Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 26:49
15 Խաչաձեւ Հղումներ  

Ողջունե՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով։


Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։


Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։


Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։


Ապա սկսեցին նրան ողջույն տալ և ասել. «Ողջո՜ւյն քեզ, հրեաների՛ արքա»։


Լավ են բարեկամի ապտակները, քան թշնամու կեղծ համբույրը։


Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։


Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.


Ապա Իսահակը՝ նրա հայրը, ասաց նրան. «Մո՛տ արի և համբուրի՛ր ինձ, որդյա՛կ»։


հրապարակներում ողջույններ ընդունել և մարդկանցից «Ռաբբի, Ռաբբի» կոչվել։


Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։


Նա, որ մատնելու էր Հիսուսին, նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրան կձերբակալեք»։


Մինչ նրանք կգային, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ