Մատթեոս 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազում հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ |
և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝ «Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։
Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ
Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց քաղաքը՝ Նազարեթ։
Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։
Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ։ Սավուղը կլսի և ինձ կսպանի»։ Տերն ասաց. «Դու քեզ հետ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե Տիրոջը զոհելու համար ես եկել։