Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 2:1
25 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։


Չէ՞ որ Գիրքն ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից և Բեթղեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր»։


Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։


Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։


Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։


Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.


բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։


Երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։


Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։


իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։


Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին


Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։


Նրանք բնակություն հաստատեցին արևելյան լեռնային երկրում՝ Մասեից մինչև Սովփերա։


Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։


Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։


Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից, մի պատանի կար, որ ղևտացի էր և այնտեղ էր բնակվում։


Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։


Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։


Սաղոմոնը՝ Բեթղամոնի հայրը, այն է՝ Բեթղեհեմի հայրը, և Արին՝ Բեթեգովրի հայրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ