21 Եվ Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։
21 Հովսեփը վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիրը։
Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։
և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։
Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։
Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։