Մատթեոս 17:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։ |
Աստիճանաբար շեփորի ձայնն ավելի ու ավելի էր հզորանում ու սաստկանում։ Մովսեսը խոսում էր, իսկ Աստված պատասխանում էր նրան։
Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգուն։ Իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։
Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի և օրհնություն մատուցվի, բայց տեսա,
«Ահա իմ ծառան, որին ընտրեցի, և իմ սիրելին, որին հավանեց հոգիս։ Նրա վրա կդնեմ իմ Հոգին, և հեթանոսներին կպատմի արդարության մասին։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Մի ամպ հովանի եղավ նրանց. ամպից մի ձայն ելավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։
և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.
Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել և ո՛չ էլ նրա երեսն եք տեսել։
Ա՛յս Մովսեսն է, որ ասաց Իսրայելի որդիներին. “Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեք”։
Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։
Ահա նա գալիս է ամպերի մեջ, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա համար։ Այո՛, ամեն։
Եվ ահա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստել էր Մարդու Որդու նման մեկը. նա իր գլխին ուներ ոսկե պսակ, իսկ ձեռքին՝ սրած գերանդի։