Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 14:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ ահա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստել էր Մարդու Որդու նման մեկը. նա իր գլխին ուներ ոսկե պսակ, իսկ ձեռքին՝ սրած գերանդի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Տեսա՝ ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստել էր Մարդու Որդուն նման մեկը, որ գլխին ոսկե պսակ և ձեռքին սուր գերանդի ուներ։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 14:14
19 Խաչաձեւ Հղումներ  

Աստվա՜ծ իմ, ցերեկով քեզ աղոթեցի, Բայց ինձ չլսեցիր, Եվ գիշերվա մեջ, բայց ինձ չանսացիր։


Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Նրանց գլխավերևում գտնվող երկնակամարից է՛լ ավելի վեր, իբրև շափյուղա ակ՝ գահի պես մի բան կար, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մեկը։


Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։


Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։


Սակայն երբ բերք տա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հասած կլինի հնձի ժամանակը»։


Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրա (Դան. 7.13), զորությամբ և մեծ փառքով։


Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի.


իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ Մարդու Որդուն նման մեկին՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած.


Ահա նա գալիս է ամպերի մեջ, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա համար։ Այո՛, ամեն։


Տեսա երկնքից իջնող այլ զորավոր հրեշտակ. ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների։


«Գոհություն ենք մատուցում քեզ, Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ, որ ես և էիր, ձեռքդ առար քո մեծ զորությունն ու թագավորեցիր։


Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որն իրենից բացի ոչ ոք չգիտի։


Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։


Եվ ահա տեսա մի սպիտակ ձի. նրա վրայի հեծյալն աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու նա ելավ՝ հաղթանակ հաղթանակի հետևից տանելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ