ՄԻՔԻԱ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։ |
Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։
Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,
Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։
Եվ խնջույքի յոթ օրերին կինը լաց եղավ նրա մոտ։ Յոթերորդ օրը Սամփսոնը հայտնեց նրան, որովհետև նա թախանձում էր։ Կինն էլ հայտնեց իր ժողովրդի որդիներին։