ՄԻՔԻԱ 6:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսե՛ք սա, որ Տերն ասաց. «Վե՛ր կաց և դա՛տ արա լեռների հետ, և բլուրները թող լսեն քո ձայնը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիմա լսե՛ք Տիրոջ ասածը. «Վե՛ր կաց, դա՛տ արա լեռների առաջ, և թող բլուրները լսեն քո ձայնը»։ |
Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի լեռներին վրա և ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։
Բայց, ո՛վ լեռներ Իսրայելի, ձեր խաղողն ու բերքն Իսրայելի իմ ժողովուրդն է ուտելու, որ վերադառնալու ակնկալիք ունի։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և նրանց ասա՛. “Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Տիրոջ պատգամները։
ու ասա՛. “Իսրայելի՛ լեռներ, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին այսպես է ասում. “Ահա սուր եմ բերում ձեզ վրա, և ամայի են դառնալու ձեր բարձրադիր վայրերը,
Լսե՛ք այս պատգամը, որ Տերը խոսեց ձեզ համար, ո՛վ Իսրայելի տուն, և բոլոր այն ազգերի համար, որոնց հանեցի եգիպտացիների երկրից։
Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։
Լեռները կշարժվեն նրա ներքո, ձորերը կհալվեն, ինչպես մոմը՝ կրակի առաջ, և ինչպես զառիվայր հոսող ջուրը։
Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։
Արդ, առա՛ջ եկեք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ և պատմեմ ձեզ այն բոլոր բարերարությունները, որ Տերն արել է ձեզ ու ձեր հայրերին։
Սամուելը Սավուղին ասաց. «Լսի՛ր, քեզ հայտնեմ այն, ինչ այս գիշեր Տերն ասաց ինձ»։ Նա ասաց. «Խոսի՛ր»։