Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 ու ասա՛. “Իսրայելի՛ լեռներ, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին այսպես է ասում. “Ահա սուր եմ բերում ձեզ վրա, և ամայի են դառնալու ձեր բարձրադիր վայրերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը. այսպես է ասում Տեր Աստված սարերին և բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. "Ահա ես ձեզ վրա սուր պիտի բերեմ և ոչնչացնեմ ձեր Բարձր տեղերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 6:3
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։


Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ քո մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրես. այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։


Այն օրը բոլոր բարձր լեռների և բոլոր բարձրաբերձ բլուրների վրա ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, և կործանվեն աշտարակները։


Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։


Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը.


Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը և նրանց զորությունը. Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։


Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։


Բայց, ո՛վ լեռներ Իսրայելի, ձեր խաղողն ու բերքն Իսրայելի իմ ժողովուրդն է ուտելու, որ վերադառնալու ակնկալիք ունի։


Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։


Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։


Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։


Լսե՛ք սա, որ Տերն ասաց. «Վե՛ր կաց և դա՛տ արա լեռների հետ, և բլուրները թող լսեն քո ձայնը։


Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ