Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
ՄԻՔԻԱ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես որ կերան իմ ժողովրդի միսը և նրանց մաշկը քերթեցին նրանց վրայից, նրանց ոսկորները փշրեցին և կտրատեցին նրանց մարմինները՝ իբրև թե կաթսաների, և նրանց միսը՝ իբրև թե պուտուկների մեջ եփելու համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում և նրանց կտրատում, ինչպես կաթսայում, ինչպես միսը տապակում»։ |
Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
Լսի՜ր, Տե՜ր, խնդրանքներիս ձայնը, երբ աղաչեմ քեզ, Երբ ձեռքերս քո սուրբ տաճարում բարձրացնեմ։
Չար ծնունդի ատամները սուսեր են, ժանիքները՝ դանակներ՝ երկրի խոնարհներին և խեղճ մարդկանց մաշելու և ուտելու համար։
Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։
Դուք ինչո՞ւ եք զրկում իմ ժողովրդին և ամոթահար անում տնանկներին»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։
Մեջը դի՛ր մսի կտորները, բոլոր ընտիր կտորները՝ ազդրն ու թիակը՝ ոսկորներից զատված և վերցված,
Թշնամության համար հակառակ կանգնեց իր խաղաղության դեմ։ Նրան մորթազերծ կանեն՝ վերացնելու հույսը, պատերազմի արհավիրքը։
Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։