ՄԻՔԻԱ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լեռները կշարժվեն նրա ներքո, ձորերը կհալվեն, ինչպես մոմը՝ կրակի առաջ, և ինչպես զառիվայր հոսող ջուրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սարերը պիտի հալվեն նրա տակ, և հովիտները պիտի ճեղքվեն, ինչպես մեղրամոմը կրակի առաջ, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրի վրա։ |
Եվ Տերը՝ Ամենակալ Աստված, երբ մոտենա երկրին և շարժի այն, սուգ կանեն նրա բոլոր բնակիչները, և կելնի նրա վախճանը գետի նման ու կիջնի եգիպտացիների գետի պես։
Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։
Ժողովուրդները կտեսնեն քեզ և կերկնեն, որ ցանում ես ընթացող ջրերը։ Անդունդներն իրենց ձայնը բարձրացրին, իրենց սաստիկ բարձրությունը։
Կանգնեց, և երկիրը շարժվեց, նայեց, և հալվեցին ազգերը, բռնությամբ խորտակվեցին լեռները, և հալվեցին հավիտենական բլուրները։ Նրա հավիտենական ընթացքը
Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ արևելքից Երուսաղեմի դիմաց, և Ձիթենյաց լեռը կպատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծովը. շատ մեծ վիհ կլինի, և լեռան մի կեսը կխոնարհվի դեպի հյուսիս, նրա մյուս կեսը՝ դեպի հարավ։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։
Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից, Երբ չվեցիր Եդովմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց, Ամպերը ջուր ցողեցին։