Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՄԱՂԱՔԻԱ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։

Տես գլուխը



ՄԱՂԱՔԻԱ 3:10
35 Խաչաձեւ Հղումներ  

իսկ այս քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար Աստծու տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կտամ»։


Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսի քսանյոթին, ժայթքեցին մեծ անդունդի բոլոր աղբյուրները, և բացվեցին երկնքի սահանքները։


Իսկ զորապետը պատասխանել էր Եղիսեեին. «Տերը եթե անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Այդ ժամանակ Եղիսեեն ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։


Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։


Ղևտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբազան գանձերն էին հսկում։


Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար,


Զորաբաբելի ու Նեեմիայի օրերին ամբողջ Իսրայելը, ըստ սահմանված կարգի, ամենօրյա մաս և բաժին էր տալիս երգիչներին և դռնապաններին։ Ղևտացիներին ևս սուրբ ընծաներ էին տալիս, իսկ ղևտացիներն էլ՝ Ահարոնի որդիներին։


և այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, որտեղ դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը և ղևտացիների, երգիչների ու դռնապանների համար սահմանված ցորենի, գինու, ձեթի ու յուղի տասանորդները, ինչպես նաև առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։


Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։


Երբ ամպերը լցվում են անձրևով, այն թափում են երկրի վրա։ Երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր էլ ընկնի, այնտեղ էլ մնում է։


Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։


Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։


Քեզ կնշանեմ ինձ հետ հավիտյան, քեզ կնշանեմ ինձ հետ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։


Եվ Տերը պատասխան տվեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում. կգոհանաք դրանցով, և այլևս ձեզ չեմ հանձնի ազգերի նախատինքին։


Կլցվեն ցորենի կալերը, և կհորդեն գինու և յուղի հնձանները։


Կուտեք նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը և ստիպված հին բերքը շտեմարանից պիտի հանեք՝ այն նոր բերքով լցնելու։


Եթե ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատվիրանները պահպանեք և կատարեք դրանք,


Հողի բերքի՝ ցանքսի արդյունքի և ծառերի պտուղների մեկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում՝ իբրև Տիրոջ սրբություն։


մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։


«Ղևիի որդիներին իբրև ժառանգություն տալիս եմ Իսրայելի որդիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայության համար, որ նրանք պիտի կատարեն Վկայության խորանում։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Այնտե՛ղ կմատուցեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր առաջին բերքը, ձեր ուխտի, ձեր կամավոր և ձեր խոստովանության նվերները, նաև ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։


«Ամեն տարի կառանձնացնես քո սերմանածի ողջ արդյունքի ու քո դաշտերի բերքի տասանորդը


Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։


Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։