Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ղևտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբազան գանձերն էին հսկում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Ղևտացիներից Աքիան Աստծու տան գանձերի և նվիրական գանձերի վերակացուն էր։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:20
21 Խաչաձեւ Հղումներ  

վերցրեց Տիրոջ տան, ինչպես նաև արքայի տան բոլոր գանձերը, ոսկե նիզակները, որոնք Դավիթն ավար էր վերցրել Սուբայի արքա Ադրաազարի ձեռքից ու տարել Երուսաղեմ։ Ավար վերցրեց նաև ոսկե զենքերը, որ պատրաստել էր Սողոմոնը։


Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.


Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։


Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։


Այս է Կորխի որդիների և Մերարիի որդիների դռնապանների դասակարգումը։


Գերսովնի որդի Լադանի որդիները. Գերսովնի որդի Լադանի ազգատոհմի իշխաններն էին Հեիելը,


նրա որդիներն էին Զեթամ և Հովել եղբայրները, որոնք Տիրոջ տան գանձերի վերակացուներն էին։


Մովսեսի որդի Գերսամի որդի Սեբիելը գանձերի ավագ վերակացուն էր։


Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրվել էին քահանաների, ղևտացիների, գանձարանի և ամեն ինչի վերաբերյալ։


Տվեցին ինչքան որ կարողացան. գործավորության գանձանակին տվեցին վաթսունմեկ հազար ոսկե դիդրախմի և հարյուր քահանայական պատմուճան։


Եվ ասացի նրանց. «Դուք սուրբ եք Տիրոջ՝ Աստծու համար, Տիրոջ համար սուրբ է նաև ողջ սպասքը. ոսկեղենն ու արծաթեղենը կամավոր ընծաներ են Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն։


Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար,


և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։


Նրանք կարող են օգնել իրենց ղևտացի եղբայրներին՝ կատարելու Վկայության խորանի պահպանության գործը, բայց ոչ սպասավորություն անելու։ Այսպե՛ս կարգավորիր ղևտացիների ծառայությունը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ