ՄԱՂԱՔԻԱ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե չլսեք և սրտանց իմ անունը չփառաբանեք,- ասում է Զորքերի Տերը,- այն ժամանակ ես ձեր վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ դրանք, քանի որ դուք սրտանց այդ չեք անում։ |
Նա նրանց վրա թափեց իր զայրույթն ու բարկությունը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մեջ առավ նրանց, բայց նրանցից ոչ մեկը չգիտակցեց և ուշադրություն չդարձրեց։
Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր և չհիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։ Ես այն եմ, որ հավիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-
Սակայն Իսրայելի տունը չի կամենալու քեզ լսել, որովհետև չի կամենում ինձ լսել, քանի որ Իսրայելի ողջ տունը կամակոր ու խստասիրտ է։
Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։
Շատին սպասեցիք, և քիչը եղավ, դուք ներս՝ տներ կրեցիք, իսկ ես դուրս փչեցի այն»։ Դրա համար այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քանի որ իմ տունն ավերակ է, և դուք շտապում եք յուրաքանչյուրն իր տունը,
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Եվ ասում էր բարձր ձայնով. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը. և երկրպագե՛ք երկնքի և երկրի և ծովի ու ջրերի աղբյուրների Արարչին»։
Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով, և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, սակայն չապաշխարեցին ու չփառաբանեցին Աստծուն։