Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։
Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես, այլ պետք է բոլորովին գարշես դրանից և պիղծ համարես այն, որովհետև այն նզովված է»։
Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։
և անեծքներ՝ եթե չլսեք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես պատվիրեցի ձեզ՝ գնալով ու պաշտելով օտար աստվածների, որոնց չեք ճանաչում։
Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։