ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ահա ես պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին և թագավորներին՝ Դավթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարեներին, Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչներին։
Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,
Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։
«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։