Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
ՄԱՂԱՔԻԱ 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե Աստված նրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։ |
Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
և նա ասի ինձ՝ “Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ”, նա թող լինի այն կինը, որին նախատեսել է Տերը իր ծառա Իսահակի համար։ Դրանից կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ”։
Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։
Որդյա՛կ իմ, թող քեզ չբռնի չար մտածումը, որ մանկության ժամանակ թողել է ուսումը և Աստծու ուխտը մոռացել։
Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։
Ասացիք՝ ինչո՞ւ։ Քանի որ Տերն ուխտ կնքեց քո և քո երիտասարդության կնոջ միջև, որին թողեցիր. նա էր քո ուխտի ամուսինն ու կինը։
որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։
Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որն ուխտեց Աստված մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն” (Ծնն. 22.18)։
որովհետև անհավատ ամուսինը սրբագործվում է իր կնոջ միջոցով, և անհավատ կինը սրբագործվում է իր ամուսնու միջոցով, այլապես ձեր որդիները պիղծ կլինեին, մինչդեռ հիմա սուրբ են։
Բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա, և յուրաքանչյուր կին՝ իր ամուսինը։
Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։
Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։
Թեկնածուն պետք է լինի անբասիր, մեկ կնոջ ամուսին, ունենա հավատացյալ որդիներ, ովքեր անառակության մեջ ամբաստանված կամ անհնազանդ չլինեն։
Այն զավակների շնորհիվ, որ Տերը քեզ կտա այդ աղջկանից, քո տունը թող դառնա Փարեսի տան նման, որին Թամարը ծնեց Հուդայի համար»։
Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Տիրոջը նվիրած քո այս մանկան փոխարեն Տերն այդ կնոջից թող քեզ զավակներ պարգևի»։ Եվ Եղկանան գնաց իր բնակավայրը։