Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 որովհետև անհավատ ամուսինը սրբագործվում է իր կնոջ միջոցով, և անհավատ կինը սրբագործվում է իր ամուսնու միջոցով, այլապես ձեր որդիները պիղծ կլինեին, մինչդեռ հիմա սուրբ են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 7:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։


քանի որ ամեն ինչ սրբվում է Աստծու խոսքով և աղոթքով։


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։


Իսկ եթե երախայրիքը սուրբ է, սուրբ է նաև ամբողջ խմորը, և եթե արմատը սուրբ է, սուրբ են նաև ճյուղերը։


Պետրոսը ներս կանչեց նրանց և իր մոտ օթևան տվեց։ Հաջորդ օրը Պետրոսը վեր կացավ ու գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս նրա հետ գնացին։


Եվ եթե հավատացյալ որևէ կին անհավատ ամուսին ունի, և ինքն ուզում է ապրել նրա հետ, ապա իր ամուսնուն թող չթողնի.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ