Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 6:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 ու ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 6:18
21 Խաչաձեւ Հղումներ  

Հաղթողները պիտի ժառանգեն այս ամենը, և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, նրանք էլ՝ ինձ համար որդիներ։


Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։


Հայր պիտի լինեմ նրան, և նա ինձ որդի պիտի լինի, և եթե նա անիրավություն գործի, պիտի հանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գավազանով և մարդկային տանջանքներով։


«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։


որովհետև Աստված նրանց, որոնց սկզբից էր ճանաչում, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպեսզի նա լինի անդրանիկը բազմաթիվ եղբայրների մեջ։


Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։


որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։


Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։


Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի բարեհաճության,


Հյուսիսին կասեմ՝ բե՛ր, և հարավին՝ մի՛ արգելիր. իմ որդիներին բերե՛ք հեռավոր երկրից և իմ դուստրերին՝ երկրի ծագերից,


Ես ասացի. «Թող լինի՛, Տե՛ր»։ «Ձեզ որդիներիս մեջ կարգել կամեցա՝ ձեզ տալու ընտիր երկիրը՝ իբրև ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգություն. ասացի, որ հայր կոչես ինձ և այլևս երես չթեքես ինձնից։


«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Իսրայելի ազգի համար Աստված կլինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ»։


Քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի Տերը՝ Ամենակալ Աստված, և Գառն էին տաճար նրա մեջ։


և Հովսեփին ասաց. «Իմ Աստվածն ինձ երևաց Լուզում՝ քանանացիների երկրում, օրհնեց ինձ


Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածությունը նրանից չեմ պակասեցնելու, ինչպես մերժեցի նրանց, որ քեզնից առաջ էին։


Որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծու որդիների հայտնությանը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ