Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

44 և նա ասի ինձ՝ “Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ”, նա թող լինի այն կինը, որին նախատեսել է Տերը իր ծառա Իսահակի համար։ Դրանից կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

44 և նա էլ ինձ ասի. "Դո՛ւ էլ խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կքաշեմ", նա՛ թող լինի այն կինը, որին Տերը սահմանել է իմ տիրոջ որդու համար”։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:44
11 Խաչաձեւ Հղումներ  

Թող լինի մի կույս, որին ես ասեմ՝ “Սափորդ իջեցրո՛ւ, որ խմեմ”, իսկ նա ինձ ասի՝ “Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև հագենան խմելուց”։ Եվ նա թող լինի այն կույսը, որին նախատեսել ես քո ծառա Իսահակի համար, և դրանով էլ իմանամ, որ բարեհաճ եղար իմ տեր Աբրահամի նկատմամբ»։


Եվ ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ.


Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։


այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որոնք հանձն են առել աստվածապաշտությունը։


իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, և այդ խորհուրդը կա ու կմնա։


Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։


Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։


Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։


Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։


ահա ես հասել եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ Այն կույսը, որին ասեմ՝ “Քո սափորից մի քիչ ջուր տուր խմելու”,


Եվ դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խոսքը, երբ իսկույն եկավ Ռեբեկան, որ ուսին սափոր ուներ, իջավ աղբյուրը և ջուր հանեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ