Ամենօրյա սպասավորությունը հաստատվեց վիճակով. տարբերություն չդրվեց փոքրի ու մեծի, փորձառուի և սկսնակի միջև։
ՄԱՂԱՔԻԱ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը կկործանի այն մարդուն, որը կանի դա, մինչև որ հալածվի Հակոբի վրաններից և Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցողների միջից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։ |
Ամենօրյա սպասավորությունը հաստատվեց վիճակով. տարբերություն չդրվեց փոքրի ու մեծի, փորձառուի և սկսնակի միջև։
Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում անիրավ հափշտակությունը. արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։
Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։
Ես նրա դեմ կդարձնեմ իմ երեսը և նրան կվերացնեմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զավակներից տվեց իշխանին՝ պղծելով իմ սրբարանը և անարգելով ինձ նվիրվածների անունը։
Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։
Եվ Տերը կփրկի Հուդայի վրանները, որ ի սկզբանե կային, որպեսզի Դավթի տան պարծանքն ու Երուսաղեմի բնակիչների հպարտությունը չմեծաբանեն Հուդայի տան դեմ։
Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։
Ասում էիք՝ “Դա չարչարանքից է”. այն դուրս կփչեմ,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ եթե ինձ հափշտակված, կաղ ու վտիտ զոհ մատուցեք, մի՞թե դրանք կընդունեմ ձեր ձեռքից,- ասում է Ամենակալ Տերը։
Չէ՞ որ դուք բոլորդ մի Հայր ունեք. մի Աստված չստեղծե՞ց ձեզ, ինչո՞ւ է, որ յուրաքանչյուրդ թույլ եք տալիս ձեր եղբորը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։
Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։
Ավելին. երդվել եմ Հեղիի տան վրա, որ նրա տան անօրենությունը խնկերով և զոհերով քավություն չի ստանալու հավիտյան»։