Ղուկաս 9:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։ |
Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը.
Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք”։
«Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։
Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։
որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։
Բայց դուք հանկարծ այդպես չլինեք, այլ ով մեծն է ձեր մեջ, թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։
որ կուտեք և կխմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և կնստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին»։
Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ չկա ավելի մեծ մարգարե, քան Հովհաննեսը. բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ»։
Ով իմ պատվիրաններն ընդունում է, դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։
Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։
Քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմնաքարեր, նրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։