Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 21:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմնաքարեր, նրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 21:14
14 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև սպասում էր հիմքերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը և արարիչը Աստված է։


մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։


«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից


Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Բայց դուք, սիրելինե՛ր, հիշե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կանխասաց խոսքերը,


Այս խորհուրդն Աստված մարդկության նախորդ սերունդներին ցույց չտվեց, ինչպես այժմ հայտնեց իր սրբերին՝ առաքյալներին ու մարգարեներին, Սուրբ Հոգու միջոցով,


Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։


Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝


երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։


Նրանց վիճակ տվեցին, ու վիճակն ընկավ Մատաթիային, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։


Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ