Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 5:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն գնաց նրանից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նա, իր ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն նրա վրայից անցավ։

Տես գլուխը



Ղուկաս 5:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։


Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։


Եղիսեեն մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Գնա՛ յոթ անգամ լվացվի՛ր Հորդանան գետում, քո մարմինը կբուժվի, և դու կմաքրվես»։


Նեեմանն իջավ ու յոթ անգամ թաթախվեց Հորդանան գետի մեջ, ինչպես Եղիսեեն էր ասել, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրվեց։


Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։


Ձեզ ազատելու եմ ձեր բոլոր պղծություններից։ Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն և ձեզ վրա սով չեմ բերելու։


Ասորեստանցին չի փրկում մեզ. ձի չենք հեծնի և այլևս մեր ձեռակերտներին մեզ աստված չենք ասի, որովհետև ով որ քո մեջ է, կգթա որբերին։


Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։


Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին, և ջերմը թողեց նրան։ Հիվանդն անմիջապես ոտքի ելավ և սպասարկում էր նրանց։


Եվ երբ նա հասավ քաղաքներից մեկը, բորոտությամբ պատված մի մարդ, Հիսուսին տեսնելով, երեսի վրա ընկած՝ աղաչեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։


Հիսուսը պատվիրեց նրան ոչ ոքի չասել, այլ ասաց. «Գնա՛, դու քեզ ցո՛ւյց տուր քահանային և ընծա՛ մատուցիր քո մաքրվելու համար, ինչպես որ հրամայել էր Մովսեսը՝ իբրև վկայություն նրանց»։