Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եղիսեեն մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Գնա՛ յոթ անգամ լվացվի՛ր Հորդանան գետում, քո մարմինը կբուժվի, և դու կմաքրվես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:10
23 Խաչաձեւ Հղումներ  

ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։


Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։


Նա բորոտությունից մաքրվողի վրա դրանից յոթ անգամ թող շաղ տա և մաքուր համարի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց թողնի դեպի դաշտ։


Նեեմանն իջավ ու յոթ անգամ թաթախվեց Հորդանան գետի մեջ, ինչպես Եղիսեեն էր ասել, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրվեց։


Եղիսեեն ասաց. «Ալյո՛ւր վերցրեք ու լցրե՛ք այդ կաթսայի մեջ»։ Նա ասաց իր սպասավոր Գեեզիին. «Դի՛ր ժողովրդի առջև, որ ուտեն»։ Եվ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի չվնասեց։


Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,


Մաքուր մարդը երրորդ ու յոթերորդ օրերն անմաքուր մարդու վրա ջուր թող ցանի, և նա յոթերորդ օրը մաքուր թող համարվի։ Նա թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվանա ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի։


Եղիազարը թող առնի նրա արյունից և յոթ անգամ ցանի Վկայության խորանի դիմաց։


Նա այդ արյունից իր մատով յոթ անգամ թող ցանի դրա վրա և Իսրայելի որդիների պղծությունից թող մաքրի այն ու սրբացնի։


Նա թող վերցնի զվարակի արյունից և իր մատով Քավության վրա ցանի արևելյան կողմից։ Քավության առջև այդ արյունից իր մատով թող ցանի յոթ անգամ։


Ապա քահանան թող վերցնի եղևնու փայտը, կարմիր մանվածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը և դրանք թող թաթախի աղբյուրի ջրի վրա մորթած թռչունի արյան մեջ և դրանցով թող յոթ անգամ շաղ տա այդ տանը։


Քահանան իր աջ ձեռքի մատը թող թաթախի ձախ ափի ձիթայուղի մեջ և այդ մատով յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առջև։


Նա ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս հեղեղատը փոսերի՛ վերածեք”։


Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։


Նեեմանը եկավ երիվարներով ու մարտակառքերով և կանգնեց Եղիսեեի տան դռանը։


Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։


Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։


Հագուստ, գործվածք կամ կարվածք կամ ամեն տեսակ կաշվե առարկա, որի վրայից բիծը լվացվելուց հետո կանհայտանա, թող մի անգամ ևս լվացվի, ապա մաքուր համարվի։


Նա տան մեջ այս ու այն կողմ շրջեց, բարձրացավ երեխայի վրա, յոթ անգամ երեխային ծածկեց իր մարմնով, և երեխան բացեց իր աչքերը։


Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ