Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 5:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ նա, իր ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն նրա վրայից անցավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Հիսուսը մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն գնաց նրանից։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 5:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։


Ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր անմաքրություններից, պիտի կանչեմ ցորենն ու շատացնեմ այն և ձեզ վրա սով չպիտի բերեմ։


Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։


Հիսուսը կանգնեց նրա մոտ, սաստեց տենդին, ու տենդը նրան թողեց։ Նա իսկույն վեր կացավ ու ծառայում էր նրանց։


Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։


Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։


Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այդպես եղավ։


Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։


Հիսուսը, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։


Երբ Հիսուսը քաղաքներից մեկում էր, ահա բորոտությամբ պատված մի մարդ, տեսնելով Հիսուսին, երեսի վրա ընկած, նրան աղաչեց ու ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։


Հիսուսը նրան պատվիրեց, որ ոչ ոքի չասի, այլ. «Գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և քո մաքրվելու համար ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է հրամայել, նրանց իբրև վկայություն նրանց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ