և այսօր վերադարձնենք դրանց անդաստանները, այգիները, ձիթենիներն ու տները և թող մեր արծաթով ցորեն, գինի ու ձեթ գնվի և տրվի դրանց»։
Ղուկաս 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ ապաշխարության արժանի պտուղնե՛ր արարեք ու մի՛ սկսեք ձեր մեջ ասել. "Մենք Աբրահամին մեզ հայր ունենք"։ Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ դուրս բերել։ |
և այսօր վերադարձնենք դրանց անդաստանները, այգիները, ձիթենիներն ու տները և թող մեր արծաթով ցորեն, գինի ու ձեթ գնվի և տրվի դրանց»։
«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի ավերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մեկ հոգի էր ու երկիրը գրավեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգություն տրվել, չժառանգե՞նք այն”։
Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։
և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղից եք”։
Այն ժամանակ կսկսեք ասել. “Մենք քո առաջ կերանք և խմեցինք, և դու հրապարակներում ուսուցանեցիր”։
Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի՝ “Սրան տե՛ղ տուր”։ Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։
Եվ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է,
Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել և ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթե ոչ՝ Աստված միայն»։
Նրան պատասխանեցին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե՝ ազատ կլինեք»։
Նրան պատասխանեցին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիները լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք։
այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։
Դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի և խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն նրա համար, որ հիմնվում է Օրենքի վրա, այլև նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը,
և ոչ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, նրա որդիներն են, այլ «Իսահակով ես սերունդդ շարունակելու» (Ծնն. 21.12բ)։
լցված արդարության պտուղներով, որ ձեռք են բերվում Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու փառքի ու գովերգության համար։