Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 և ոչ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, նրա որդիներն են, այլ «Իսահակով ես սերունդդ շարունակելու» (Ծնն. 21.12բ)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ «Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի» (Ծնն. 21.12բ)։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 9:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չթվա մանկան և աղախնու մասին ասվածը։ Լսի՛ր Սառային, ինչ էլ որ ասի քեզ, որովհետև Իսահակով ես սերունդդ շարունակելու,


և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։


Եվ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն”։


Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։


Նրան պատասխանեցին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե՝ ազատ կլինեք»։


Բայց նա, որ աղախնից էր, ծնվել էր բնական եղանակով, մինչ նա, որ ազատ կնոջից էր, ծնվել էր խոստման միջոցով։


Արդ, եղբայրնե՛ր, Իսահակի նման մենք էլ խոստման զավակներ ենք։


որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը,


Աբրահամին ասված էր. «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրվի» (Ծնն. 21.12)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ