Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 և այսօր վերադարձնենք դրանց անդաստանները, այգիները, ձիթենիներն ու տները և թող մեր արծաթով ցորեն, գինի ու ձեթ գնվի և տրվի դրանց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 5:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ պետք է հատուցի այն բանի փոխարեն, որ արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։


Ապա իմ եղբայրներին և ծանոթներին ես ասացի. «Ե՛վ ես, և՛ դուք, արծաթ և հարստություն տանք այն ամենի դիմաց, որ պահանջում են հարկահանները,


Այն ժամանակ իշխաններն ու այլ մեծամեծներ ասացին. «Կվերադարձնենք և դրանցից ոչինչ չենք պահանջի և կանենք այնպես, ինչպես հրամայում ես»։ Ապա կանչեցի քահանաներին և նրանց այս խնդրի համար երդվեցնելով՝


սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։


Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։


ամեն տեսակի բարիքներով լցված տներ, որոնք դու չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, և ուտես ու հագենաս,


և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ