Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 3:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞ւմ հետ համեմատվեցիր զորությամբ, փառքով ու մեծությամբ՝ բերկրալից ծառերի մեջ։ Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո բերկրալից դրախտի ծառերով հանդերձ, անթլփատ ննջեցյալների մեջ՝ սրով խոցվածների հետ։ Այսպես են լինելու նաև փարավոնն ու նրա զորքերի ողջ բազմությունը»,- ասում է Տերը՝ Աստված։


Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։


Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։


Պատմեց և այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։


Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այն. ինչո՞ւ է հողն իզուր զբաղեցնում”։


գուցե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այն”»։


Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։


Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ։


քանի որ մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ