Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։
թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։
ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տվեք և ակա՛նջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, որպեսզի Տերը հետ կանգնի այն չարիքներից, որոնց մասին հայտնեց ձեզ։
որովհետև Հովհաննեսը եկավ արդարության ճանապարհով, և նրան չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք և նրան չհավատացիք»։