Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։
Ղուկաս 20:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չէ՞ որ կգա ու կորստյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կգա և այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա»։ Լսողներն ասացին. «Քա՛վ լիցի»։ |
Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։
Ասացին նրան. «Չարերին դաժանորեն կսպանի և այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին»։
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։
Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։
Արդ, հարցնում եմ՝ Աստված մի՞թե մերժեց իր ժողովրդին։ Քա՛վ լիցի։ Քանզի ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։
Արդ, հարցնում եմ. «Մի՞թե հանցանք գործեցին, որ կործանվեն»։ Քա՛վ լիցի։ Բայց նրանց հանցանքով փրկություն եղավ հեթանոսներին, որպեսզի նրանց նախանձը գրգռի։
Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» (հմմտ. Սաղ. 50(51).6բ)։
Ուրեմն բարի՞ն ինձ մահ պատճառեց։ Քա՛վ լիցի. բայց մեղքը, որ մեղք երևալով ինձ մահ պատճառեց՝ օգտագործելով բարին, որպեսզի մեղքը չափազանց մեղավոր լինի պատվիրանի միջոցով։
Արդ ի՞նչ ասենք, Օրենքը մե՞ղք է։ Քա՛վ լիցի։ Բայց մեղքը չէի ճանաչի, եթե ոչ Օրենքի միջոցով, և ցանկությունը չէի ճանաչի, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։
Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք։ Քա՛վ լիցի։
Իսկ եթե մենք, որ ձգտում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս հեթանոսների պես մեղավոր դուրս եկանք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր եղավ. քա՛վ լիցի։
Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։
Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։