Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 21:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 21:34
20 Խաչաձեւ Հղումներ  

էլ ի՞նչ պիտի անեի իմ այգու համար, որ չարեցի։ Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։


Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։


Մշակներն էլ բռնեցին նրա ծառաներին. մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։


Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։


Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի»։


Ասացին նրան. «Չարերին դաժանորեն կսպանի և այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին»։


Նա իր ծառաներին ուղարկեց՝ հրավիրյալներին հարսանիքի կանչելու, և չցանկացան գալ։


Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց, նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների և գնաց ուրիշ երկիր։


Իսկ մշակները, երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. “Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի”։


Արդ, այգու տերը ի՞նչ կանի. կգա, կսպանի մշակներին և այգին կտա ուրիշների ձեռքը։


Եվ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց և այն հանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճամփորդության գնաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ