Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 20:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛վ լիցի»։ Եվ Հիսուսը, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրված է, թե՝ “Այն վեմը, որ անարգեցին շինողները, նա՛ անկյունաքար եղավ” (Սաղ. 117(118).22)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Իսկ նա նայեց նրանց ու ասաց. «Արդ, ի՞նչ են նշանակում գրված հետևյալ խոսքերը. "Այն քարը, որ շինարարներն արհամարհեցին, անկյունաքար դարձավ" (Սաղ. 118.22)։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 20:17
17 Խաչաձեւ Հղումներ  

Ինձնից հեռացրո՛ւ նախատինքն ու արհամարհանքը, Որովհետև քո վկայությունները փնտրեցի։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։


“Սա է ձեզնից՝ շինողներիցդ անարգված այն վեմը, որ անկյունաքար դարձավ” (Սաղ. 117(118).22)։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։


Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ։


Քանի որ այն քարը, որ դրեցի Հեսուի երեսի առջև, այն քարի վրա յոթ աչքեր կան. ահա ես խորխորատ կփորեմ,- ասում է Ամենակալ Տերը,- և կշոշափեմ այդ երկրի բոլոր անօրենությունները մի օրում։


Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի ինձ վրա, թե՝ “Անօրենների հետ դասվեց” (Ես. 53.12)։ Որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվելու է»։


Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։


«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։


Տերը դարձավ և նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը չկանչած՝ երեք անգամ կուրանաս, թե ինձ ճանաչում ես»։


Իսկ Հիսուսը, այս ու այն կողմ նայելով, ասաց աշակերտներին. «Որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր հարստություն ունեն»։


Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։


Երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա և ասաց.


Նրանից դիտեց ու նրանից պատրաստեց, նրանից է իր աղեղը բարձրությամբ, և նրանից կելնի ամեն ոք, ով կհալածի նրանով։


մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։


քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա» (Ես. 28.16)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ