Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Իսկ եթե մենք, որ ձգտում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս հեթանոսների պես մեղավոր դուրս եկանք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր եղավ. քա՛վ լիցի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Իսկ եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր գտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր է։ Քա՜վ լիցի։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 2:17
17 Խաչաձեւ Հղումներ  

Գիտենք, որ նա հայտնվեց մեղքերն իր վրա վերցնելու նպատակով, չնայած որ նրա մեջ մեղք չկա։


Մենք, որ ի ծնե հրեաներ ենք, ոչ թե մեղավոր հեթանոսներից,


Ուրեմն ի՞նչ. ինչ որ Իսրայելը փնտրում էր, դրան չհասավ, բայց ընտրված մասը հասավ, իսկ մնացածը կուրացան,


որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որ Տե՛րը կանգնեցրեց և ոչ թե մարդը։


Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։


Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ընդդիմացա նրան, որովհետև մեղադրելի ընթացքի մեջ էր։


Սակայն ասեմ, որ Քրիստոսը թլփատվածների սպասավոր դարձավ Աստծու ճշմարտության համար, որպեսզի նախահայրերին տրված խոստումը հաստատի։


Քա՛վ լիցի։ Այլապես Աստված ինչպե՞ս է դատելու աշխարհը։


Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» (հմմտ. Սաղ. 50(51).6բ)։


Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։


Չէ՞ որ կգա ու կորստյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա»։


Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ