Ղուկաս 2:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկ Աստծուն էր ծառայում։ |
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ուխտավոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփելու օրը Վկայության խորանի դռան մոտ էին հավաքվել։
Եվ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Հովհաննեսի, ինչպես և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում հաճախ և աղոթք մատուցում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում»։
Նրանց համար ըստ յուրաքանչյուր եկեղեցու երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք անելով՝ նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։
Գիշեր ու զօր անդադար պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը հուսացել են դրան հասնել։ Այդ հույսի համար, ո՛վ արքա, ես էլ ամբաստանվում եմ հրեաների կողմից։
Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։
Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։
Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր սրբարանի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ։