Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 38:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ուխտավոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփելու օրը Վկայության խորանի դռան մոտ էին հավաքվել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ժողովի վրանի մուտքին խմբերով հավաքվող կանանց հայելիներից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 38:8
23 Խաչաձեւ Հղումներ  

Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։


Հեղին շատ էր ծերացել։ Նա լսեց այն ամենի մասին, ինչ նրա որդիներն անում էին Իսրայելի որդիների նկատմամբ, և թե մերձենում էին Վկայության խորանի դռանը ծառայող կանանց։


Ավազանը կդնես Վկայության խորանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։


Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։


Հիսուսը նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, պետք է միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։


Այն օրը Դավթի տան համար ամենուրեք բաց կլինի՝ փոփոխման ու ցողման համար։


Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։


և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ


Որդյակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։


միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։


Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ՝ դրսում։ Այդ մյուս աշակերտը՝ քահանայապետի ծանոթը, դուրս ելավ, դռնապանին ասաց ու Պետրոսին ներս մտցրեց։


Իսկ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին մոտեցավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։


Երանելի է այն մարդը, որ կլսի ինձ, և այն մարդը, որ կպահի իմ ճանապարհները, իմ դռների մոտ հարատև կտքնի և կպահպանի իմ դռների մուտքերը։


Նա պղնձե տասը տաշտեր պատրաստեց. ամեն մի տաշտ քառասուն սափոր էր տանում և չորս կանգուն բարձրություն ուներ։ Ամեն մի տաշտ դրվեց այդ տասը պատվանդաններից մեկի վրա։


ավազանն ու նրա պատվանդանը,


Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնվող օղակների մեջ, որպեսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն։ Այն պատրաստված էր մույթերից։


Տերն ասաց Մովսեսին.


Ձուլածո մեծ ավազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձև, հինգ կանգուն բարձրությամբ և երեսուն կանգուն շրջագծով։


բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշաքողը, բանված, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գոտիները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ