Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 2:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սուրբ Հոգին նրան հայտնել էր, որ մահ չի տեսնելու, մինչև որ Տիրոջ Օծյալին չտեսնի։

Տես գլուխը



Ղուկաս 2:26
20 Խաչաձեւ Հղումներ  

Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները հավաքվեցին ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ.


«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։


Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,


Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։


Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։


«Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.


Բայց, արդարև, ասում եմ ձեզ, թե այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու արքայությունը»։


Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։


Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։


«Եկե՛ք, տեսե՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան»։


Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։


Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։


Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց՝ ասելով, որ նա է Աստծու Որդին։


Հավատո՛վ Ենոքը փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի, և նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան տարել էր։ Եվ նախքան նրա տարվելը վկայություն էր տրվել, որ հաճելի էր Աստծուն։