Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 2:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ Հոգով առաջնորդվելով՝ տաճար եկավ, և երբ ծնողները Հիսուս մանկանը բերեցին, որ կատարեն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր,

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 2:27
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահավասիկ երեք մարդ քեզ է փնտրում.


Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։


Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։


Նրա ծնողներն ամեն տարի՝ Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում։


Եվ Հոգին ինձ վրա եկավ, ու հրեշտակն առավ տարավ ինձ անապատ. և տեսա մի կին, որ նստած էր յոթգլխանի ու տասեղջյուրանի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով. գազանը, որ տեսա, յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր։


Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.


Երբ Մյուսիայի սահմանները եկան, ցանկացան Բյութանիա գնալ, սակայն Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։


Եվ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաև այս վեց եղբայրները, և մենք մտանք այն մարդու տունը։


Եվ ահա Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և մոտեցի՛ր այդ կառքին»։


Հիսուսը, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից և Հոգով առաջնորդվեց անապատ


Նրանց սրբագործման օրերի լրանալուց հետո, Մովսեսի օրենքի համաձայն, նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու,


Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։


Ապա, ըստ հրամանի ու իրավունքի, վերցրի սեփականության մասին կնքված մուրհակն ու չկնքվածը


Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.


Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ