Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։
Ղուկաս 15:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ |
Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։
Եվ նա ընկավ իր եղբոր՝ Բենիամինի պարանոցին ու լաց եղավ. Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա պարանոցին փաթաթված։
Հովսեփը լծեց իր կառքը և Քաջաց քաղաքի մոտ ընդառաջ գնաց իր հորը՝ Իսրայելին։ Եվ երբ նրան տեսավ, ընկավ նրա պարանոցին և հեկեկալով լաց եղավ։
Հովաբը մտավ արքայի մոտ և նրան հաղորդեց նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին ընկավ արքայի առաջ ու երկրպագեց նրան, և արքան համբուրեց Աբեսաղոմին։
«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի՞ գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա,- ասում է Տերը։-
Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։ Նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի։
Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հենց որ իմ խոսքը նրա մասին է լինում, նորից հիշում եմ նրան։ Ահա թե ինչու շտապում եմ օգնել նրան, անչափ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։
Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։
Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։
Իսկ այժմ Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, մերձավոր դարձաք Քրիստոսի արյամբ։
եկավ, խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռավորներիդ, և խաղաղություն ավետարանեց մոտ գտնվողներին։