Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Հովաբը մտավ արքայի մոտ և նրան հաղորդեց նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին ընկավ արքայի առաջ ու երկրպագեց նրան, և արքան համբուրեց Աբեսաղոմին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Հետո Հովաբը գնաց թագավորի մոտ ու նրան պատմեց, և նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ, և թագավորը համբուրեց Աբիսողոմին։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:33
7 Խաչաձեւ Հղումներ  

Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։


Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։


Հովսեփը համբուրեց նաև իր բոլոր եղբայրներին և նրանց գրկած՝ լաց եղավ։ Դրանից հետո միայն իր եղբայրները խոսեցին նրա հետ։


Ապա Իսահակը՝ նրա հայրը, ասաց նրան. «Մո՛տ արի և համբուրի՛ր ինձ, որդյա՛կ»։


Երբ որևէ մեկը նրան էր մոտենում գլուխ տալու, նա երկարում էր ձեռքը, մարդուն դեպի իրեն էր քաշում ու համբուրում նրան։


Արքան ասաց. «Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, և ես նրան կանեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամեն ինչ, որ դու ինձանից կակնկալես, կանեմ քեզ համար»։


Սողոմոն արքան մարդ ուղարկեց, և Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկավ, խոնարհվեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնը նրան ասաց. «Գնա՛ քո տունը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ