ՂԵՎՏԱԿԱՆ 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ թող հատուցի նաև սրբություններին հասցրած վնասը՝ դրան ավելացնելով արժեքի մեկ հինգերորդը, և տա քահանային։ Քահանան հանցանքի քավության խոյով թող թողություն տա նրա հանցանքին և ների նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հատուցի սուրբ բաներին իր հասցրած վնասը. դրան ավելացնի հինգերորդ մասը և այն տա քահանային։ Քահանան հանցանքի զոհի խոյով քավություն կտա նրան, և թողություն կլինի նրան։ |
Եթե որևէ մեկն անգիտակցաբար ուտի սրբություններից, թող իր կերածի արժեքի վրա ավելացնի դրա մեկ հինգերորդը և վերադարձնի քահանային։
Իսկ եթե ուխտ անողը ցանկանա կենդանու փոխարեն վճարել նրա արժեքը, ապա դրա վրա պետք է ավելացնի նաև որոշված արժեքի մեկ հինգերորդ մասը։
Իսկ եթե նվիրաբերողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա տան արժեքի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։
Անմաքուր չորքոտանի կենդանին կարող է հետ գնվել՝ դրա արժեքի վրա ավելացնելով մեկ հինգերորդը, որից հետո կպատկանի իրեն։ Իսկ եթե հետ չգնի, ապա թող վաճառվի իր արժեքով։
Եթե մեկը ցանկանա հետ գնել իր տասանորդը, նա պետք է դրա վրա ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդ մասը, որից հետո տասանորդը կլինի իրենը։
Այդ արջառի զոհաբերությունը թող կատարի ըստ մեղքերի քավության համար մատուցվող արջառի զոհաբերության կարգի։ Քահանան նույն կերպ թող կատարի նրանց մեղքի զոհը, և նրանց մեղքերը կներվեն։
Ապա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, փրկության զոհի ճարպի նման։ Քահանան քավություն կանի նրա մեղքերին, և նրա մեղքերը կներվեն։
Երկրորդ թռչունը թող ողջակեզ անի, ինչպես որ կարգն է։ Այդպես քահանան քավություն կտա նրա գործած մեղքերին, և նա թողություն կստանա։
Քահանան թող քավի նրա գործած մեղքերից յուրաքանչյուրը, և նրա մեղքը կներվի։ Մնացյալը թող պատկանի քահանային, ինչպես նաշիհի ընծան»։
Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։
Հանցանքի զոհը պետք է մորթել ողջակեզի խոյ մորթելու վայրում՝ Տիրոջ առջև, իսկ արյունը թող հեղի զոհասեղանի խարսխին՝ շուրջանակի։
Եթե վնասի հատուցում ստացող չլինի, ապա հատուցումը թող ընծայվի Տիրոջը և պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով նա պետք է քավի իր մեղքը։
Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։
այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։
Նրանք ասացին. «Եթե Տիրոջ՝ Իսրայելի Աստծու Ուխտի տապանակը հետ ուղարկեք, այն սոսկ մի՛ ուղարկեք, այլ պատուհասի վերացման ընծայով, և կբուժվեք, ու կներվեն ձեր մեղքերը, այլապես նրա ձեռքը գուցե չվերանա ձեզանից»։