Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 5:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Այն անձը, որ անգիտակցաբար վրիպի՝ կատարելով բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրաններին և մեղանչի, սակայն ընդունի իր մեղքը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եթե մեկը մեղանչի և խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, թեև անգիտակցաբար, որ չպետք է արվեր, նա հանցավոր է և պետք է կրի իր անօրենությունը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 5:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Եթե Իսրայելի ողջ ժողովուրդն ակամա մոլորվի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի, և այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից,


Իսկ եթե մեղանչի իշխանը՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ՝ Աստծու պատվիրանները, և այդպիսով մեղանչի ակամա,


Եթե երկրի բնակիչներից մեկն ակամա մեղք գործի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի,


«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,


իր հանցանքի թողության համար իր հոտից նա քահանային թող բերի մեկ արծաթ արժողությամբ արատ չունեցող մի խոյ, որով քահանան թող քավի անգիտակցաբար գործած նրա մեղքը, և թողություն տա նրան,


որովհետև հանցանք էր գործել Տիրոջ առջև»։


Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի»։


Բայց ով կասկածում է, դատապարտված է, եթե ուտի, որովհետև չի գործում հավատով. որովհետև այն ամենը, ինչ հավատից չի գալիս, մեղք է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ