Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 27:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Իսկ եթե ուխտ անողը ցանկանա կենդանու փոխարեն վճարել նրա արժեքը, ապա դրա վրա պետք է ավելացնի նաև որոշված արժեքի մեկ հինգերորդ մասը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Իսկ եթե ուխտ անողը ուզենա փրկագնել այն, ապա գնահատության վրա պետք է ավելացնի նշանակված գնի մեկ հինգերորդ մասը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 27:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Եթե որևէ մեկն անգիտակցաբար ուտի սրբություններից, թող իր կերածի արժեքի վրա ավելացնի դրա մեկ հինգերորդը և վերադարձնի քահանային։


Լավը վատի հետ թող չփոխի, ոչ էլ վատը՝ լավի։ Եթե իր ուխտած կենդանին փոխանակի մեկ այլ կենդանիով, ապա երկու կենդանիներն էլ թող սուրբ լինեն։


քահանան, ըստ լավի ու վատի, թող գնահատի այն։ Ինչպես որ քահանան գնահատի, այդպես էլ թող լինի։


Եթե մեկը ցանկանա իր տունը նվիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լավ կամ վատ վիճակը. քահանայի գնահատումը վերջնական թող լինի։


Իսկ եթե նվիրաբերողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա տան արժեքի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։


Եթե ագարակը նվիրողը ցանկանա այն հետ գնել, դրա գնի վրա թող ավելացնի գնահատվածի մեկ հինգերորդ չափով արծաթ, որից հետո ագարակը կլինի իրենը։


Անմաքուր չորքոտանի կենդանին կարող է հետ գնվել՝ դրա արժեքի վրա ավելացնելով մեկ հինգերորդը, որից հետո կպատկանի իրեն։ Իսկ եթե հետ չգնի, ապա թող վաճառվի իր արժեքով։


թող հատուցի նաև սրբություններին հասցրած վնասը՝ դրան ավելացնելով արժեքի մեկ հինգերորդը, և տա քահանային։ Քահանան հանցանքի քավության խոյով թող թողություն տա նրա հանցանքին և ների նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ