Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 5:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նա իր գործած մեղքի համար իր հանցանքի զոհ թող մատուցի Տիրոջը իր հոտերից մի էգ գառ կամ մի էգ ուլ, և քահանան նրան քավություն կանի նրա գործած մեղքի համար։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 5:6
13 Խաչաձեւ Հղումներ  

և երբ իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, իր գործած մեղքի համար թող ընծա մատուցի այծերից էգ և արատ չունեցող մի ուլ։


Իսկ եթե իր մատուցած ընծան ոչխար լինի, թող էգը և արատ չունեցողը մատուցի։


Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը,


երկուսն այս կողմում, երկուսը՝ մյուս, որպեսզի դրանց վրա մորթեին թե՛ մեղքերի և թե՛ հանցանքների համար զոհագործվող ողջակեզները։


Կրակը միշտ պիտի վառվի զոհասեղանի վրա ու երբեք չհանգչի”»։


Այդ արջառի զոհաբերությունը թող կատարի ըստ մեղքերի քավության համար մատուցվող արջառի զոհաբերության կարգի։ Քահանան նույն կերպ թող կատարի նրանց մեղքի զոհը, և նրանց մեղքերը կներվեն։


և կրկին Տիրոջը նվիրվելու ուխտ անի։ Եվ մեկ տարեկան գառ թող նվիրաբերի իր մեղքերի քավության համար։ Իր ուխտին նախորդած օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտ արած գլուխը պղծվեց”։


ո՛ր օրը ներքին գավիթը, սրբավայրը մտնեն՝ պաշտամունք մատուցելու, քավության զոհ թող մատուցեն,- ասում է Տերը՝ Աստված։-


Ապա թող հանի ամբողջ ճարպը, փրկության զոհի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա։


Ապա թող հանի ամբողջ ճարպը փրկության համար մատուցվող ոչխարի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ որպես ողջակեզ Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ