Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գոտիներ ու ապարոշներ կպատրաստես՝ պատվի և փառքի համար։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում և հագնի իր զգեստները. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար և ժողովրդի համար։ |
Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գոտիներ ու ապարոշներ կպատրաստես՝ պատվի և փառքի համար։
Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։
և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։
Յոթերորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը՝ և՛ գլուխը, և՛ մորուքը, և՛ հոնքերը. պետք է ածիլի իր բոլոր մազերը։ Թող լվանա իր հագուստները, ջրով լողացնի իր մարմինը և մաքուր համարվի։
նա, ով դիպչի դրանց, թող անմաքուր համարվի մինչև երեկո և մատուցված սուրբ զոհաբերություններից չպետք է ուտի, մինչև որ իր մարմինը չլվա ջրով։
Իսկ Ահարոնին Մովսեսն ասաց. «Մոտեցի՛ր զոհասեղանին ու մատուցի՛ր քո մեղքերի զոհը, և քո ողջակեզի զոհը, և քավի՛ր քո և քո տան մեղքերը։ Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները՝ նրանց մեղքերի քավության համար»։ Այսպես է պատվիրել Տերը Մովսեսին։
միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։