Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 42:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Երբ քահանաներն այնտեղ մտնեն, սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրենց զգեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են. թող ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդին վերաբերող բաներին»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 42:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Ու երբ դուրս գան արտաքին գավիթ՝ ժողովրդի մոտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դրանք դնելու են սուրբ սենյակը և հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպեսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն։


Ահարոնին հագցրեց շապիկը և գոտին կապեց նրա մեջքին, գցեց պատմուճանը, դրա վրա դրեց եփուդը և այն եփուդի ժապավեններով ամրացրեց նրա վրա։


Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։


Ապա Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին և նրանց պատմուճաններ հագցրեց, նրանց մեջքերին կապեց գոտիներ, գլուխներին դրեց ապարոշներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։


Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։


Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։


Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։


Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։


Ահարոնն այնուհետև պիտի մտնի Վկայության խորանը, պիտի հանի քաթանե հանդերձը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, և այն պիտի թողնի այնտեղ։


Ինձ հետ դարձրեց սրբարանի արտաքին դռան ճանապարհով, որ նայում էր դեպի արևելք։ Այն փակված էր։


Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ